Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • Նադեժդա Սարգսյանն անհատականություն էր․ այսօր նա կդառնար 69 տարեկան

Նադեժդա Սարգսյանն անհատականություն էր․ այսօր նա կդառնար 69 տարեկան

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի, մանկավարժ, արվեստի նվիրյալ  Նադեժդա Սարգսյանն այսօր կդառնար 69 տարեկան։

«Մինչև վերջին շունչս ամեն ինչ անելու եմ ուսանողներիս համար․․․»,- արվեստագետի տեսակ, որն իսկապես մինչև վերջին շունչը նվիրվեց ուսանողներին։ Հայկական երաժշտարվեստում մեծ է նրա ավանդը, որի ստեղծագործական դարբնոցում տարիների ընթացքում թրծվել են հայկական երգարվեստի անվանի շատ արտիստներ։ Նադեժդա Սարգսյանն անհատականություն էր, ում ավանդը անփոխարինելի է և անուրանալի:

Տիկին Նադեժդան 2003-2017 թվականներին ղեկավարել է Երևանի մշակույթի պետական քոլեջը։ Ապագա սերունդների դաստիարակման գործընթացում նրա  հիմնադրած ավանդույներն ու կրթական մեթոդներն այսօր էլ կիրառվում են քոլեջի  տնօրենի, Նադեժդա Սարգսյանի գործընկերների ու սաների կողմից։  

Դեռևս 2018 թվականից, նրա կենդանության օրոք քոլեջի «Երաժշտության» ամբիոնը, ի պատիվ երկարամյա տնօրենի ներդրած ավանդի, կրում է մեծ ուսուցչի՝ Նադեժդա Սարգսյանի անունը։ Իսկ քոլեջում ստեղծվել է հատուկ անկյուն, նրա հիշատակն ու գործերը վառ պահելու համար:

2020 թվականն,  ՀՀ կառավարության որոշմամբ, «Երևանի մշակույթի պետական քոլեջ»-ը և «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ»-ը միավորվել են և դարձել մեկ քոլեջ, որն այսօր կրում է լեգենդար Շառլ Ազնավուրի անունը:

Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ