Քոլեջի դասախոսներն ու ուսանողները մասնակցեցին «Կամավորի ներառական դպրոց» ծրագրին
«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը,
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, մայիսի 13-ից 17-ը Երևանի Շառլ Ազնավուրի անվան
մշակույթի և արվեստի պետական քոլեջի դասախոսական, մեթոդական կազմի և ուսանողների համար իրականացրեց
«Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը:
Ծրագրի ընթացքում անցկացվեցին տեսական և գործնական դասընթացներ, որոնց ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին համապատասխան գիտելիքներ և հմտություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու համար:
Մասնավորապես անդրադարձ կատարվեց հաշմանդամություն ունեցող անձանց հետ կամավորական աշխատանքի հմտություններին և առանձնահատկություններին, ներառականությանը և մշակույթին, Էթիկայի կանոններին ու շրջակա միջավայրի հարմարեցման և մատչելիության մեխանիզմներին։ Ինչպես նաև, կամավորների դերակատարումը՝ ներառական միջոցառումների իրականացման գործում և կամավորական ներառական աշխատանքների հայաստանյան և միջազգային փորձին։
Ծրագրի շրջանակում կազմակերպվեցին նաև հանդիպումներ՝ Հայաստանում գործող մի շարք ներառական միջոցառումների, ծրագրերի կազմակերպիչների և հաշմանդամություն ունեցող արվետագետների հետ:
Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայականներ: