ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը պարգևատրվեց Շառլ Ազնավուր քոլեջի Ոսկե հուշամեդալով
ՀՀ ժողովրդական արտիստ բանասիրական գիտությունների դոկտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Սայաթ-նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական և աշուղական երգերի կատարող, բանահավաք, մանկավարժ Թովմաս Պողոսյանը վարպետության դաս-հանդիպում ունեցավ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում քոլեջի Երգեցողություն մասնագիտության ուսանողները հանդես եկան կատարումներով, որն ընդմիջվում էր ուսանողներին ուղղված վարպետի խորհուրդներով ու կարիերայի ընթացքում ունեցած վառ հիշողություններով։
Շառլ Ազնավուր քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց Թովմաս Պողոսյանին՝ ուսանողների հետ ունեցած ջերմ հանդիպման ու նրանց համար մասնագիտական կարևոր խորհուրդներ փոխանցելու համար։
Հանդիպման ավարտին, Թովմաս Պողոսյանը պարգևատրվեց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի Ոսկե հուշամեդալով։
Մանրամասները՝ տեսանյութում․