Ֆիլմի դիտում և մասնագիտական զրույց ռեժիսոր Վահե Յանի հետ
Քոլեջի «Ռեժիսուրա», «Դերասանական արվեստ» և «Լուսանկարչական գործ» մասնագիտություններոում սովորող ուսանողները դիտեցին ռեժիսոր Վահե Յանի «Արմատները» ֆիլմը։ Իսկ ֆիլմի ավարտին ռեժիսորը ուսանողների հետ հանդիպեց և մասնագիտական զրույց ունեցավ։
Ֆիլմի դիտումն ու ռեժիսորի հետ հանդիպումը հնարավորություն ընձեռեցին ուսանողներին ավելի խորքային պատկերացում կազմելու ստեղծագործական գործընթացի մասին։ Իսկ հարց ու պատասխանի ձևաչափով զրույցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ռեժիսորի հետ քննարկելու ոլորտի արդի մոտեցումները։ Զրույցը կառուցողական էր և նպաստեց ուսանողների մասնագիտական աճին, ինչպես նաև ստեղծագործական մտքի զարգացմանը։