Սուրբ Սարգիս եկեղեցու 8 սրբապատկեր նոր շունչ է ստացել Շառլ Ազնավուր քոլեջի ուսանողների շնորհիվ
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու 8 սրբապատկեր քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների շնորհիվ նոր շունչ ու կենդանություն են ստացել:
Երեք շաբաթյա ուսումնական պրակտիկայի ընթացքում, քոլեջի դասախոս Սամվել Ենոքյանի ուղեկցությամբ, ուսանողները ԱՀԹ առաջնորդարանի սրահում եկեղեցու 8 կտավները մաքրել են տարիների փոշուց ու կեղտից, իսկ ավարտելուն պես կտավներն արդեն նորացված ու թարմ տեսքով կրկին վերադարձել են իրենց նախկին տեղը։
Աշխատանքներն իրականություն են դարձել ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ու Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի նախաձեռնությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում․