Լուսանկարչական գործ մասնագիտության ուսանողների պրակտիկան՝ Պարոնյան թատրոնում
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի միջև կնքած հուշագրի շրջանակում «Լուսանկարչական գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու յուրահատուկ ուսումնական պրակտիկայի՝ պրակտիկայի ղեկավար, դասախոս Տիգրաննա Սարգսյանի ուղեկցությամբ։



Պրակտիկայի ընթացքում ուսանողները այցելեցին թատրոն, որտեղ անմիջականորեն ծանոթացան թատրոնի շենքի ճարտարապետությանը, կուլիսային միջավայրին և ներքին կառուցվածքին, ինչպես նաև իրականացրին լուսանկարահանումներ։ Նրանք կատարեցին գործնական աշխատանքներ, վերլուծեցին ստացված նյութը և զարգացրին իրենց հմտությունները թատրոնում լուսանկարչության ոլորտում՝ ստանալով բացառիկ փորձ իրական մշակութային միջավայրում։


Այս համագործակցությունը ուսանողներին պարգևեց ոչ միայն արժեքավոր պրակտիկ փորձառություն, այլև նոր հայացք՝ հարստացնելով նրանց ստեղծագործական և պրոֆեսիոնալ կարողությունները և ամրապնդելով կապերը Հայաստանի մշակութային ոլորտի առաջատար կառույցներից մեկի հետ։