ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
Քաղվածք Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրենի հրամանից՝ արտակարգ դրության պայմաններում դասընթացները կազմակերպելու
մասին․
Հիմք ընդունելով ՀՀ
կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարի
թիվ
02/08.1/6735-20, 18․03․2020թ․
գրությունը և
ելնելով արտակարգ
դրության պայմաններում
ուսումնական գործընթացի
անընդհատությունն ապահովելու
անհրաժեշտությունից՝ Երևանի
մշակույթի պետական քոլեջը /այսուհետ ԵՄՊՔ/
անցում
է կատարում
հեռավար ուսուցման
կառուցակարգերի կիրառմանը։
ԵՄՊՔ-ի հարգելի ուսանողներ այս
ամբողջ ժանակահատվածում դասախոսները ձեզ հետ կապ կհաստատեն, կտրամադրեն նյութեր և առաջադրանքներ, ինչին խնդրում ենք վերաբերվել բարեխիղճ և դրսևորել
բարձր պատասխանատվություն։ Առցանց
կրթության
այս
ընթացքը
հնարավորություն
է ապահովելու ուսումնական գործընթացի անընդհատությունը՝ չունենալով
կորուստներ
մասնագիտական գիտելիքների, հմտությունների և կարողությունների ձևավորման ճանապարհին։
Քանի
որ այն
կիրառվում է առաջին անգամ արտակարգ
իրավիճակների պայմաններում, հնարավորություն է
ստեղծում ինքնուրույն
աշխատելու, ինքնակրթության միջոցով լրացնելու ձեր
գիտելիքների տիրույթը:
Եղեք առողջ և հետևեք անվտանգության
կանոններին:
ԵՄՊՔ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ