Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

«Սլավյանսկի բազար» մրցույթում Հայաստանն իր մասնակցին կընտրի նոր ձեւաչափով

January 30, 2018 at 6:30 pm, 2 comments

Իրավունք թերթը գրում է.

Բելառուսի Վիտեբսկ քաղաքում անցկացվող «Սլավյանսկի բազար» միջազգային երգի ամենամյա մրցույթն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-18-ը: Հայաստանն այս տարի իր երկրի մասնակցին՝ մեծերի եւ փոքրերի տարիքային խմբում, կընտրվի ազգային մրցույթի արդյունքում:

««Սլավյանսկի բազարում» նախորդ տարվա ունեցած բարձր ցուցանիշի արդյունքում, որտեղ մեր մասնակիցն առաջին մրցանակի արժանացավ եւ գնահատվեց, որպես բարձր պրոֆեսիոնալ դպրոցի ներկայացուցիչ, 


մրցույթի կազմակերպիչներին մեր կողմից առաջարկվեց, որ ինչպես մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում, իրականացվի ազգային նախընտրական փուլ՝ մանկական եւ մեծերի: Մինչ այս մրցույթին մասնակիցները մեկնել են կա՛մ ՀՀ մշակույթի նախարարության երաշխավորությամբ, կա՛մ որեւէ պրոդյուսերական ընկերությունների կողմից հայտի ներկայացմամբ: Մրցույթի կազմկոմիտեն չհրաժարվեց եւ կնքվեց համաձայնություն, որով պաշտոնապես վստահվեց, որպեսզի Հայաստանում մրցույթի ազգային փուլն իրականացնի Երեւանի մշակույթի պետական քոլեջը

»,- «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանն ու կարեւորելով մրցույթը շեշտեց. «Սա այն մրցույթն է, որտեղ մասնակցում է աշխարհի ավելի քան 22 երկիր: Երեւանի մշակույթի պետական քոլեջնը և «MGER ARMENIA PRODUCTION»-ը  այսօր ձեռնամուխ է եղել, որպեսզի ազգային փուլի արդյունքում ընտրվի տաղանդավոր եւ արժանի երկու մասնակից, որոնք պատվով կներկայացնեն մեր երկիրն այդ հեղինակավոր մրցույթում: Հայտերի ընդունումը սկսվել է  հունվարի 25-ից եւ կտեւի մինչ փետրվարի 25-ը, իսկ նախընտրական փուլը կտեւի մինչեւ փետրվարի 28-ը: Այնպես որ մեծերի նախընտրական փուլին կարող են դիմել 18 -31 տարեկան անձինք, իսկ մանկական նախընտրական փուլին՝ 7-12 տարեկան երաժշտական ունակություն ունեցողները՝ մուտք գործել Երեւանի մշակույթի պետական քոլեջի պաշտոնաան կայք եւ գրանցվել այնտեղ առցանց: Փնտրում ենք տաղանդավոր եւ մեծ հնարավորություններ ունեցող երիտասարդի կամ երեխայի, որը կարող է մեր երկիրն արժանապատիվ ներկայացնել այդ հեղինակավոր մրցույթում»:

Վ. Կիրակոսյանը վստահեցրեց, որ հայաստանյան նախընտրական փուլում հետաքրքիր ժյուրի է լինելու.«Հայտերն ընդունելուց հետո երեք օր՝ մինչեւ փետրվարի 28-ը տեղի ունեցած լսումների արդյունքում  կընտրվի երկու մասնակից՝ մեկը մեծերի, մյուսը՝ փոքրերի մրցույթում: Ի դեպ, արդեն Վիտեբսկում մրցույթի ժյուրիի կազմում Հայաստանը եւս կունենա ներկայացուցիչ»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 


2 comments - «Սլավյանսկի բազար» մրցույթում Հայաստանն իր մասնակցին կընտրի նոր ձեւաչափով

Svetlana - January 31, 2018 at 7:26 pm
Բարև ձեզ,ինչպես հայտագրվել չեմ կարողանում գտնել պաշտոնական կայքէջը:
Svetlana - February 1, 2018 at 8:11 pm
Uzum em masnakcel mrcuytin

Leave a reply







Recent Posts

  • Կայացավ ԵՄԱՊՔ ուսանողների և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համատեղ համերգը
    17 Aug, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողների կողմից Ձեռներեցություն առարկայի արդյունքների ամփոփում
    15 Jun, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողները այցելեցին Նկարիչների միություն
    10 Mar, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողներն այցելեցին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
    23 Feb, 2021
  • Բաց դաս «Հայ գրականություն» առարկայից՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 152-ամյակին և գրքի տոնին
    23 Feb, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողները՝ Բելառուսում «АРТ-ПАРАД В ВИТЕБСКЕ» արվեստի միջազգային մրցույթ-փառատոնի առաջին մրցանակակիրներ
    12 Jan, 2021
  • Երգիչ Վրեժ Կիրակոսյանը ԵՄԱՊՔ իր սաների հետ շուտով կներկայացնի նոր տեսահոլովակ, որը նվիրված է հայ զինվորին...
    31 Dec, 2020

ՄԵՆՔ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ




Երևանի մշակույթի պետական քոլեջ ՊՈԱԿ / Yerevan state college of culture



Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ