Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

Հայտնի են «Սլավյանսկի բազար» մրցույթում Հայաստանը ներկայացնողների անունները

March 14, 2018 at 6:17 pm
Գրեթե մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ «Սլավյանսկի բազար» միջազգային երգի ամենամյա մրցույթում Հայաստանն այս տարի իր երկրի մասնակցին` մեծերի եւ փոքրերի տարիքային խմբում, կընտրի ազգային մրցույթի արդյունքում: Հայաստանյան նախընտրական մրցույթի անցկացումը պաշտոնապես վստահվել է Երեւանի մշակույթի պետական քոլեջին:


Հայաստանն արդեն ընտրել է իր պատվիրակներին, ովքեր հուլիսի 10-18-ը Բելառուսի Վիտեբսկ քաղաքում կներկայացնեն մեր երկիրը «Սլավյանսկի բազար» միջազգային երգի ամենամյա մրցույթում: Մի քանի օր տեղի ունեցած  լսումներից հետո հայաստանյան ժյուրին բարդ ընտրության առաջ էր կանգնած: Նախ մարտի 4-5-ը կայացավ մանկական անվանակարգում շուրջ 30 հայտ ներկայացրած մասնակիցների լսումները, որոնցից մանկական ժյուրին` ՀՀ վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանը, ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանը եւ Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը ընտրեց մեկին: Այսպիսով` մրցույթում մանկական անվանակարգում մեր երկիրը կներկայացնի 10-ամյա ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ, որը թեպետ ծնվել է Հայաստանում, սակայն վերջին տարիներին բնակվում է Ուկրաինայի Խարկով քաղաքում: Փոքրիիկ Աննան մասնակցություն է ունեցել բազմաթիվ մրցույթների, իսկ վերջերս` ուկրաինական «Ձայնը» մանկական նախագծին:

Իսկ արդեն մարտի 6-ին եւ 12-ին կայացավ մրցույթի երիտասարդ կատարողների անվանակարգում նախընտրական փուլը, որտեղ հայտ ներկայացրած շուրջ 40 մասնակցից հայաստանայն ժյուրիի` «Նոր ալիք 2010» երգի միջազգային մրցույթի հաղթող, սիրված երգչուհի Սոնա Շահգելդյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանի եւ Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանի ընտրությունը կանգ առավ Կոտայքի մարզի Արամուս գյուղից 27-ամյա ՎՈԼՈԴՅԱ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ վրա, ով նույնպես բազմաթիվ միջազգային մրցույթների մասնակից է:

Մրցույթի մասին առավել մանրամասն կներկայացնենք առաջիկայում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ (iravunk.com)


Recent Posts

  • Կայացավ ԵՄԱՊՔ ուսանողների և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համատեղ համերգը
    17 Aug, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողների կողմից Ձեռներեցություն առարկայի արդյունքների ամփոփում
    15 Jun, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողները այցելեցին Նկարիչների միություն
    10 Mar, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողներն այցելեցին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
    23 Feb, 2021
  • Բաց դաս «Հայ գրականություն» առարկայից՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 152-ամյակին և գրքի տոնին
    23 Feb, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողները՝ Բելառուսում «АРТ-ПАРАД В ВИТЕБСКЕ» արվեստի միջազգային մրցույթ-փառատոնի առաջին մրցանակակիրներ
    12 Jan, 2021
  • Երգիչ Վրեժ Կիրակոսյանը ԵՄԱՊՔ իր սաների հետ շուտով կներկայացնի նոր տեսահոլովակ, որը նվիրված է հայ զինվորին...
    31 Dec, 2020

ՄԵՆՔ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ




Երևանի մշակույթի պետական քոլեջ ՊՈԱԿ / Yerevan state college of culture



Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ