Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

Այսօր ԵՄՊՔ֊ի ուսանող Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է

June 30, 2018 at 10:10 pm, No comments

«Կյանքդ զոհեցիր հանուն կյանքի, Խաչ դարձար գավթում հայոց վանքի...»
Այսօր հերոս Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է, ով
Երևանի մշակույթի պետական քոլեջի լավագույն ուսանողներից մեկն էր...
Խոնարհվում ենք շիրիմիդ և հերոսածին ծնողներիդ առջև...

Հիշեցնենք,որ 2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23: 50-ից մինչև 00: 15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան      (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:

Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել զինակիցներին և սկսել դիմադրությունը։ Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել և շարունակել է դիմադրությունը։ Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և դեն շպրտել թշնամուն, պատճառելով մեծ քանակի կորուստներ:

Արցախի Հանրապետության զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը։ Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Այդ պարգևի ամենաերիտասարդ մեդալակիրն է։

Հայկական Կիբեր Բանակի կողմից հարձակման են ենթարկվել ադրբեջանական շուրջ 30 կայքեր, ինչը հաջորդել է ադրբեջանցի հաքերների հարձակմանը։ Հայկական Կիբեր Բանակն ադրբեջանական մի շարք կայքերում տեղադրել է հերոսացած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի լուսանկարը՝ հետևյալ գրառմամբ՝ «Հայկական Կիբեր Բանակ, Ի հիշատակ Արմեն Հովհաննիսյանի», ինչպես նաև հայրենասիրական երգեր:

Հունվարի 28-ին ՀՀ Նախագահը Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, նույն զորամասի երկու զինծառայողներ՝ Արիության մեդալով, ևս չորսը Մարտական ծառայության մեդալով։


No comments

Leave a reply







Recent Posts

  • Կայացավ ԵՄԱՊՔ ուսանողների և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համատեղ համերգը
    17 Aug, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողների կողմից Ձեռներեցություն առարկայի արդյունքների ամփոփում
    15 Jun, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողները այցելեցին Նկարիչների միություն
    10 Mar, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողներն այցելեցին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
    23 Feb, 2021
  • Բաց դաս «Հայ գրականություն» առարկայից՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 152-ամյակին և գրքի տոնին
    23 Feb, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողները՝ Բելառուսում «АРТ-ПАРАД В ВИТЕБСКЕ» արվեստի միջազգային մրցույթ-փառատոնի առաջին մրցանակակիրներ
    12 Jan, 2021
  • Երգիչ Վրեժ Կիրակոսյանը ԵՄԱՊՔ իր սաների հետ շուտով կներկայացնի նոր տեսահոլովակ, որը նվիրված է հայ զինվորին...
    31 Dec, 2020

ՄԵՆՔ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ




Երևանի մշակույթի պետական քոլեջ ՊՈԱԿ / Yerevan state college of culture



Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ