Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

Կայացավ ԵՄԱՊՔ ուսանողների և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համատեղ համերգը

August 17, 2021 at 11:05 am



Օրերս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողների «Ժամանակի նորը քո ազգի երաժշտությունն է» խորագրով համերգային ծրագիրը՝ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան):

Համերգասրահի հենց մուտքից, քոլեջի դերասանական արվեստ մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողները, արտիստիկ ու արդեն հայտնի կոլորիտային կերպարներով հանդիսատեսին հրավիրում էին դեպի ճեմասրահ, որտեղ ցուցադրված էին «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության ուսանողների բազմաժանր կտավներն ու ստեղծագործությունները։ Իսկ քոլեջի պարարվեստի բաժնի սաները ներկայացան ազգային տարրերով պարային գեղեցիկ համարով։

Համերգից առաջ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան երրորդ` 44 օրյա պատերազմի ընթացքում հերոսի մահով ընկած քոլեջի սաների հիշատակին, ապա նրանց մասին պատմեցին կարճ տեսաֆիլմերը։

Իսկ արդեն երեկոյի երկրորդ հատվածում՝ համերգային երեկոյի ընթացքում, ազգային ու ժողովրդական կատարումներով հանդես եկան քոլեջի սաները, որոնցից շատերի համար այն յուրօրինակ քննություն էր։ Նրանցից շատերն առաջին անգամ էին ելույթ ունենում կենդանի նվագախմբի, հատկապես՝ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի նվագակցությամբ։ Սակայն, նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի վարպետությամբ քոլեջի սաներն ի ցույց դրեցին կատարողական արվեստում իրենց տաղանդն ու քոլեջում ուսանած գիտելիքները։

Համերգային երեկոյի ավարտին, Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանն ամփոփելով իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանին քոլեջի սաների հետ համատեղ գեղեցիկ համերգային երեկոյի համար, ապա՝ խոստացավ, որ նման համերգային համագործակցությունները  շարունակական են լինելու։


































Recent Posts

  • Կայացավ ԵՄԱՊՔ ուսանողների և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համատեղ համերգը
    17 Aug, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողների կողմից Ձեռներեցություն առարկայի արդյունքների ամփոփում
    15 Jun, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողները այցելեցին Նկարիչների միություն
    10 Mar, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողներն այցելեցին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
    23 Feb, 2021
  • Բաց դաս «Հայ գրականություն» առարկայից՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 152-ամյակին և գրքի տոնին
    23 Feb, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողները՝ Բելառուսում «АРТ-ПАРАД В ВИТЕБСКЕ» արվեստի միջազգային մրցույթ-փառատոնի առաջին մրցանակակիրներ
    12 Jan, 2021
  • Երգիչ Վրեժ Կիրակոսյանը ԵՄԱՊՔ իր սաների հետ շուտով կներկայացնի նոր տեսահոլովակ, որը նվիրված է հայ զինվորին...
    31 Dec, 2020

ՄԵՆՔ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ




Երևանի մշակույթի պետական քոլեջ ՊՈԱԿ / Yerevan state college of culture



Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ